Ինչպես ճիշտ ընդունել արևարյուք
Ինչպես ճիշտ ընդունել արևարյուք
Bavnews.am-ը առանձնացրել է մի քանի խորհուրդ, որոնք ձեզ պետք կգան ամռանը հանգստանալու, զբոսնելու, լողալու և արևայրուք ընդունելու համար:
Որքան բաց է ձեր մաշկը, այնքան մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը: Ավելի մուգ մաշկ ունեցողների հավանականությունը ավելի քիչ է:
Սակայն և առաջինները, և երկրորդները պետք է իմանան ճիշտ արևայրուք ընդունելու հասարակ կանոնները:
Արևայրուք ընդունելուց հետո խորհուրդ է տրվում սառը ցնցուղ ընդունել, որպեսզի օրգանիզմը գերտաքացումից դուրս գա:
Գեղեցիկ և հավասարաչափ արևայրուքն օրգանիզմի համար կարող է նաև օգտակար լինել: Կարևորն այս գործում չափի զգացումն է:
Արևի տակ պետք է լինել ոչ միայն սահմանափակ ժամանակով, այլ նաև հստակ ժամերի:
Չի կարելի առավոտյան ժամը 10-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում արևարյուք ընդունել, քանի որ այդ հատվածին է բաժին ընկնում ուլտրամանուշակագույն ճառագայթների օրաբաժնի մեծ մասը:
Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում:
Երեխաներին ցուցված են արևային լոգանքները, արևից մաշկում արտադրվում է վիտամին D, որը մեծ նշանակություն ունի ոսկրային համակարգի կազմավորման համար, բայց դա չպետք է տևի ժամեր, օրական գոնե 5-10 րոպե պետք է երեխաներն արևային լոգանք ընդունեն:
Արևահարումը կարող է առաջ բերել օրգանիզմի դեհիդրացիա, ուստի պետք է ապահովել ջրի համապատասխան քանակությունը մեր օրգանիզմում:
Օրական պետք է խմել 6-8 բաժակ ջուր: Ջրի օգտագործումը հովացնում է մարմնի ջերմաստիճանը:
Առաջին 2-3 օրվա ընթացքում արևայրուք ընդունեք 15-20 րոպեով՝ աստիճանաբար ավելացնելով արևի տակ գտնվելու ժամանակը: Դա կօգնի ձեզ արագ արևայրուք ստանալ՝ ավելորդ ռիսկի տակ չդնելով մաշկը:
Արևայրուք ընդունելու ժամանակ մի մոռացեք դիրքափոխվել ամեն 5-10 րոպեն: Շրջվեք մեկ մեջքի վրա, մեկ փորի:
Մաշկային խնդիրներ ունեցողների համար ծովը դրական ազդեցություն է ունենում, սակայն պետք է պաշտպանել մաշկը, մասնավորապես, խուսափել այրվածքներից:
Դրա համար, ըստ նրա, պարտադիր պետք է արևից պաշտպանող քսուքներ օգտագործել:
Պաշտպանող քսուկների օգտագործման և կանոնավոր արևային լոգանք ընդունելու դեպքում, կարելի է խուսափել ծովում ի հայտ եկող մաշկային խնդիրներից։
Ընդ որում` նրբաքսուք պետք է օգտագործել ոչ միայն մարմնի այն հատվածներում, որոնք բաց են, այլև պետք է քսել նաև լողազգեստի տակ գտնվող մաշկին, քանի որ այն ևս չորանում է: