«Ժողովուրդը վազում էր դեպի աստիճանները, հասկացանք, որ մեզ վտանգ է սպառնում»․ ուղևորը՝ մետրոյում կատարվածի մասին
«Ժողովուրդը վազում էր դեպի աստիճանները, հասկացանք, որ մեզ վտանգ է սպառնում»․ ուղևորը՝ մետրոյում կատարվածի մասին
168.am-ը եղավ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։
Ռումբի մասին ահազանգի հետևանքով՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները՝ տարհանվել:
Կայարանի մուտքի մատույցներում ԱԻՆ-ի և շտապօգնության մեքենաներ էին կայանել, մեր նկարահանման պահին ժամանեցին նաև կինոլոգներ, որպեսզի շների օգնությամբ հայտնաբերեն ենթադրյալ ռումբը։
168.am-ին հաջողվեց զրուցել ուղևորներից մի կնոջ հետ, որն այդ պահին ներսում է եղել․
«Վագոնի մեջ էինք, բոլորիս հանել են դուրս ու առանց զգուշացնելու, թե ինչ է եղել, որ մենք տեղեկանանք, սթրես չստանալով՝ հանգիստ դուրս գանք։ Ես դեպի 3-րդ մաս էի գնում․․․
Ուղղակի ժողովուրդը շատ արագ վազում էր դեպի աստիճանները։ Ճիշտ է, տեղեկացված չէինք, բայց հասկացանք, որ վտանգ է սպառնում մեզ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում