Մամուլ

Թռչունը բախվել է FlyOne Armenia-ի վարձակալած օդանավին. թռիչքը հետաձգվել է

Թռչունը բախվել է FlyOne Armenia-ի վարձակալած օդանավին. թռիչքը հետաձգվել է

Քիշնև-Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։

Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան-Միլան չվերթը։

Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Երևան-Միլան-Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններին:

Կիսվել