Աշխարհ

Թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի առողջական վիճակի մասին հակասական լուրեր են տարածում

Թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի առողջական վիճակի մասին հակասական լուրեր են տարածում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին թուրքական ԶԼՄ-ներում տարածվում են հակասական լուրեր։ Ըստ որոշ աղբյուրների` Էրդողանը սրտի կաթված է ստացել և այժմ հիվանդանոցում է։

Թուրքիայի Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրի Էրհանը հերքել է լուրերն այն մասին, որ Էրդողանը սրտի կաթված է ստացել և նման շահարկումներն անվանել է «օրինակ, թե ինչպես կարող են սոցիալական ցանցերը վտանգավոր կերպով օգտագործել դավաճան և անպատասխանատու մարդկանց կողմից»:

Նա, լրատվամիջոցներին մեկնաբանելով լուրը, նշել է, որ Էրդողանը «ընդամենը հիվանդացել է ստամոքսի գրիպով»։

«Այսօր նա ամբողջ օրը հանգստանում էր և չեղյալ էր հայտարարել նախընտրական հանրահավաքները»,- նշել է Էրհանը, փոխանցում է Lenta.-ru-ն։

Կիսվել