Թարթառում ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել
Թարթառում ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել
Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայությանը։
«Պայթել է հակատանկային ական, որի հետևանքով երեք մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ բոլոր մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, որոնք աշխատել են RPS Energy Ltd.-ում։
Ադրբեջանական մամուլը հայտնել է մահացածների անւոնները՝
Նադիր Յուսիֆով, Սայախվյատ Գեզալով, Ֆարիդ Սադիև։
Միջադեպը տեղի է ունեցել ոչ ականազերծված տարածքում։