Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով երեկ դարձել է 42 տարեկան, երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին հրաժարվել է ապագա նախագահական թոշակից։
Նա պետք է նախագահկան թոշակ ստանա իր մանդատի ավարտից հետո՝ 2022 թվականից։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։
Օրենսդրական փոփոխություններով շատ ֆրանսիացիներ կարող են զրկվել որոշակի արտոնություններից և թոշակի անցման հատուկ ռեժիմներից։
«Ապրում ենք դարաշրջանում, երբ ընտրված անձինք պետք է օրինակ ծառայեն»,- հաղորդագրությունից մեջբերում է Le Parisien-ը։ Նախագահական թոշակի չափը կազմում է ամսական 6220 եվրո։
Աղբյուր՝ shantnews.am