Զվարթնոց օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը. ինչ են հայտնաբերել պայուսակից
Զվարթնոց օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը. ինչ են հայտնաբերել պայուսակից
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Տ․ Արզաքանցյանը, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկված Տ․ Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։