Աշխարհ

«Զելենսկին չի հասկանում, որ Արևմուտքին ուժեղ Ուկրաինա պետք չէ»․ Զախարովա

«Զելենսկին չի հասկանում, որ Արևմուտքին ուժեղ Ուկրաինա պետք չէ»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պետականության աղետ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու չհասկանալը, որ ուժեղ Ուկրաինան Արևմուտքին պետք չէ։

«Ուկրաինայի նախագահի հանրային թյուրըմբռնումը, որ Արևմուտքին ուժեղ երկիր պետք չէ, և պատճառաբանելն այն մասին, թե ինչու են գումարներ տրամադրվում միայն Կիևի համար բարեփոխումներ իրականացնելու պայմաններով, պետականության աղետ է»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում․ այս միասն հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

zelenski

«Արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի իբր վտանգավոր գործողությունների կապակցությամբ։

Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար»,- նշել է Զախարովան։

Կիսվել