Մամուլ

Երևանում 73-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել մորն ու որդուն

Երևանում 73-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել մորն ու որդուն

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի  13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ պարեկ Միքայել Միքայելյանի և կրտսեր պարեկ Ավետիս Աբրահամյանի գլխավորությամբ:

ford transit vraert

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Կիսվել