Երևանում կրակոց արձակողը եղել է հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը, իսկ ատրճանակը ստացել է Արցախի նախագահի կողմից
Երևանում կրակոց արձակողը եղել է հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը, իսկ ատրճանակը ստացել է Արցախի նախագահի կողմից
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Նոր Նոքրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ու հետաքննական բաժանմունքների իրենց գործընկերների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևաի բնակիչ, 38-ամյա Մ. Մակարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ինքն է Նոր Նորքի վաչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 2-րդ շենքի բակում իր մոտ եղած բերետատեսակի ատրճանակով կրակել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա պատճառաբանել է, որ կրակել է բակում հավաքված շների ուղղությամբ, նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար: Նա ներկայացրել է նաև ատրճանակը՝ 3 փամփուշտներով: Ոստիկանները պարզել են նաև, որ վնասված Lexus-ը պատկանում է Երևանի բնակիչ Բորիս Հարությունյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մակարյանը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ ատրճանակը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախագահը: