Երևանում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին
Երևանում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին
Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:
Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սակայն, այլ բան է պարզվել:
Գիշերվա ժամը մեկի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Դանակն առգրավվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: