ՄամուլՏեսանյութ

Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել (Տեսանյութ)

Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հնչած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժանանած ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ- քննչական խմբերը հայտնաբերել էին 4 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և 2 հատ գնդակ: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել էին կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ապա պարզել նրա գտնվելու վայրն ու ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա բացատրական աշխատանքների  արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջամի բնակիչ, 30-ամյա Սահակ Սահակյանը:

qreakan vostikanutyun

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը Ս. Սահակյանի բնակության շենքի բակում իր կողմից շահագործվող ավտոտնակի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Երևանի բնակիչներ, 34-ամյա Վահե Կիրակոսյանի, 34-ամյա Արամ Կիրկոսյանի և 43-ամյա Ռոմեո Հայրապետյանի միջև:

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը իր մոտ եղած մահակով հարվածել և վնասել է Վ. Կիրակոսյանի ձեռքը, ապա վերջինիս կողմից շահագործվող Infiniti մակնիշի ավտոմեքենան:

vostikanutyun shenq

Դրանից հետո իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վ. Ղևոնդյանի, Ա. Կիրակոսյանի և Ռ. Հայրապետյանի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում Ա. Կիրակոսյանն ու Ռ. Հայրապետյանը հրազենային վնասվածքներ են ստացել:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ս.Սահակյանը իրավապահներին է նեկայացրել  նաև հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակը՝ փամփշտատուփով լիցքավորված 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտով:

Ս. Սահակյանը ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ս. Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, մի քանի անգամ միջազգային տարբեր մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, իսկ Ա. և Վ. Կիրակոսյանները երկվորյակ եղբայրներ են:

Քննիչի որոշմամբ վիրավորներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ հրազենն էլ  ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Տեսանյութը ստորև

Կիսվել