Երկրաշարժը բավականին ուժեղ զգացվեց. բնակիչները տներից դուրս են եկել. Շողակաթի համայնքապետ
Երկրաշարժը բավականին ուժեղ զգացվեց. բնակիչները տներից դուրս են եկել. Շողակաթի համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքում, որտեղ քիչ առաջ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, լուրջ ավերածություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը։
«Ամենավտանգավորը մեր դպրոցն էր, որովհետեւ վթարային էր, սակայն չի փլվել։ Լուրջ ավերածություն չկա, կան փլված պատեր։ Հոսանքները վերականգնվել են»,- ասաց նա։
Համայնքապետը հայտնեց, որ այս պահին բնակիչները դրսում են. «Բավականին ուժեղ զգացվեց, ուժգնությունն ուժեղ էր։ Գիշերով ինչքան նայել ենք լուրջ բան չկա»։
Նշենք, որ այսօր, Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գեղարքունիքում՝ 6-7 բալ ուժգնությամբ։