Երեք նոր արագաչափ կգործարկվի Երևանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ից Երևանում գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), մեկ արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Նոր Արեշ 50 փողոց (թիվ 50 և 44 փողոցների խաչմերուկի հարակից ճանապարհահատված), մեկ արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Մահարու փողոց (թիվ 40 տան հարակից ճանապարհահատված), մեկ արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը իր հաղորդագրությունում հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: