Շոու-բիզնես

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու»․ Սոս Ջանիբեկյանի նախկին կնոջ գրառումը

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու»․ Սոս Ջանիբեկյանի նախկին կնոջ գրառումը

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, անդրադարձել է երեկ դերասանի մասնակցությամբ միջադեպին։ Սոսն ու Մադոննան դուստր ունեն՝ Անաիսը։ Մադոննան մարդկանց խորհուրդ է տվել սովորել կառավարել հույզերը։

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…

Փաստորեն «երկրի համար պայքարող» ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:

Սոս Ջանիբեկյան Մադոննա

Ի՞նչ եք անում դուք, երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին, այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо.

Մարդիկ հարգե՛ք միմյանց: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»,- գրել է Մադոննան։

Կիսվել