Ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու․ Սյունիքի մարզպետը՝ հանրահավաքին մասնակցելու մասին․ «Հրապարակ»
Ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու․ Սյունիքի մարզպետը՝ հանրահավաքին մասնակցելու մասին
Hraparak.am-ը գրում է․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինքն այսօրվա հանրահավաքին, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանը, մասնակցելո՞ւ է։
Ի պատասխան՝ մարզպետն ասաց․ «Հիմա ինձ մոտ ժողով ա, Ակների համայնքը և Վերին շենի համայնքը հեն ա՝ իմ մոտ, ես խորհրդակցություն եմ անցկացնում Գորիսում»։
-Շատ լավ, իսկ հանրահավաքին մասնակցելո՞ւ եք։
-Ձեզ ի՞նչն ա հետաքրքրում։
-Ինձ հետաքրքում է՝ մասնակցելո՞ւ եք հանրահավաքին։
-Ես ասի՝ ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու։
-Իսկ ձեր մարզից մարդիկ կա՞ն, որ գալու են, Դուք ասե՞լ եք սյունեցիներին, որ գան Երևան՝ հանրահավաքի։
-Ես ոչ մեկին էլ չեմ ասել։
-Պարզապես երեկվանից տարբեր ձայնագրություններ են պտվում, լուրեր, որ մարզպետարանների կողմից հանձնարարություն են տվել՝ մարդ ապահովել։
-Ո՞վ ա ասել, նման բան չկա։ Մենք մեր առօրյա կյանքով զբաղվում ենք այսօր, աշխատում ենք մեր տեղը, մեր ժողովրդի հետ, մեր խնդիրներն ենք պարզում, նման բաներ չկա։
-Սյունեցիները պատրա՞ստ են գալ Նիկոլ Փաշինյանին աջակցության։
-Եկեք չխորանանք, էլի, էդ հարցերով, ով պատրաստ ա՝ կգա, ես ի՞նչ իմանամ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում