Մամուլ

«Եթե թույլ չտաք հատել, վառելու ենք». Իջևանում անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Եթե թույլ չտաք հատել, վառելու ենք»։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջևանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։

Իջևանյան մեր աղբյուրն ասում է, որ այս հրդեհները պատահական չեն․ անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը, և ոստիկանական ուժերով ճնշեցին ընդվզումը։

Այն ժամանակ արդեն անտառահատները սպառնացել էին․ «Եթե թույլ չեք տալիս հատել, վառելու ենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել