ԱշխարհԺամանց

Դեկտեմբերի 25-ին արևմտյան քրիստոնյաները նշում են Քրիստոսի Ծնունդը

Դեկտեմբերի 25-ին արևմտյան քրիստոնյաները նշում են Քրիստոսի Ծնունդը։ Այս տոնի կանոնն ու ավանդույթը ձևավորվել է II-IV դարում. սկզբում Սուրբ ծնունդը և Հայտնությունը նշվում էր նույն օրը` հունվարի 6-ին: Առաջին քրիստոնյաները հրեաներն էին, և նրանց համար մարդու ծնունդը «սկիզբն է երկանց ու ցավերի», և վարդապետական ​​տեսանկյունից նրանց համար շատ ավելի կարևոր էր Քրիստոսի Հարության տոնը (Զատիկը):

Սակայն, հելլենիստական ​​համայնքներում քրիստոնեության տարածմանը զուգընթաց, Սուրբ Ծնունդը սկսեցին նշել ավելի ու ավելի շատ համայնքներ (առաջին հիշատակումը Դեկտեմբերի 25-ի տոնակատարության մասին վերաբերում է IV դար կեսին):

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը կաթոլիկների մոտ տևում է ութ օր` դեկտեմբերի 25-ից հունվարի 1, որը ձևավորել է Ծննդյան Օկտավան: Տոնի երկրորդ օրը` դեկտեմբերի 26-ը նվիրված է ն Սուրբ Ստեփանոսի հիշատակին, երրորդ օրը` դեկտեմբերի 27 –ը, Սուրբ Հովհաննես Առաքյալ ավետարանիչի հիշատակման օրն է (այս օրը տեղի է ունենում գինու օծման արարողություն):

Չորրորդ օրը`դեկտեմբերի 28-ին Բեթղեհեմի անմեղ զոհերի` նորածինների հիշատակին է նվիրված: Կիրակի` դեկտեմբերի 30-ին նշվում է որպես Սուրբ Ընտանիքի` մանուկ Հիսուսի, Մարիամ Աստվածածնի և Հովսեփի օրը: Հունվարի 1-ին հանդիսավորությամբ նշվում է որպես Մարիամ Աստվածածնի օրը:

Աշխարհի 11 Ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում` Կոստանդնուպոլսի (բացառությամբ Աֆոնի), Անտիոքի, Ալեքսանդրիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումինիայի և հունական եկեղեցիներում, Սուրբ Ծնունդը նշում են ինչպես հռոմեական կաթոլիկները, դեկտեմբերի 24-ից 25-ի գիշերը, քանի որ նրանք օգտվում են ոչ թե կաթոլիկ եկեղեցու կողմից ընդունված Գրիգորյան օրացույցից, այլ այսպես կոչված` «նորհուլյանական» օրացույցից, որը մինչև 2800 թվականը ամբողջությամբ կհամապատասխանի Գրիգորյանին: Դեկտեմբերի 25-ին արևմտյան քրիստոնյաները ևս նշում են Քրիստոսի Ծնունդը։

Կիսվել