Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացվեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
ՀՔԾ միջնորդության բավարարումը նշանակում է, որ Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար:
48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: