Մամուլ

Գևորգ Պետրոսյանը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին․ Տեսանյութ

Գևորգ Պետրոսյանը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին։ Ազգային ժողովի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Ակցիան կազմակերպել է Հայկական Արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք է սկսել կոնվենցիան արգելելու համար:

Քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միացավ ստորագրահավաքին:

«Սրա նպատակը ոչ թե բռնությունը կանխարգելելն է, այլ այդ անվան տակ այլ բարքեր ՀՀ ներմուծելը, որին ԲՀԿ-ն դեմ է: Պարոն Ծառուկյանը Ստամբուլյան կոնվենցիային արտահայտվել է դեմ, որովհետև ինքն էլ է այն կարծիքին, որ դրանով փորձ է արվում մեր իրականություն ներմուծել արժեքներ, որոնք հարիր չեն մեր ավանդական պատկերացումներին, մեր արժեքներին: Ո՞նց կարա Ծառուկյանը կողմ լինի այդ կոնվենցիային»,- ասեց Պետրոսյանը:

Կիսվել