Գուրգեն Խաչատրյանը աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Գուրգեն Խաչատրյանը աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Hraparak.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն, իր խորհրդականների հետ միասին, որոշ ժամանակ առաջ մասնավոր հանդիպում է ունեցել Հայաստանի բարեկամ եվրոպական առանցքային մի երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նստավայրում եւ դրա ընթացքում նրանք քննարկել են «Գալաքսի Գրուպ» ընկերությանն առնչվող հարցեր:
Բացի դրանից, Գուրգեն Խաչատրյանի հետ հանդիպման ցանկություն են հայտնել մի շարք այլ երկրների դեսպաններ եւս: Հանդիպումները տեղի են ունեցել բավական ուշ ժամերի, մինչեւ կեսգիշեր:
Դեսպանների նման ցանկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբեր երկրների մակարդակով մտահոգություններ են ձեւավորվել Հայաստանում տիրող իրավիճակով եւ բիզնեսի հանդեպ կիրառվող ռեպրեսիաների հետ կապված։ Դեսպանները մանրամասն լսել են Խաչատրյանի ներկայացրած հանգամանքները, եւ ըստ ամենայնի, զեկույց են պատրաստելու իրենց ղեկավարների համար։
Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ Գուրգեն Խաչատրյանը բազմաթիվ թղթեր, աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպում-քննարկումներից, որոնք էլ, հնարավոր է, դեսպանների միջոցով «արտահոսել են» երկրի սահմաններից դուրս՝ Գուրգեն Խաչատրյանի եւ նրա մերձավորների անվտանգության երաշիքների համար։
Ներկայիս իշխանավորները մտավախություն ունեն, որ այդ ձայնագրություններն ամեն պահի կարող են հասանելի դառնալ հասարակության լայն շրջանակներին եւ դրանով իսկ վերջ դնել բոլոր այն շահարկումներին, որոնք այս ամիսների ընթացքում իշխանությունները հետեւողականորեն ներկայացնում են հայ հասարակությանը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչտարյանին կալանավորելու որոշումն արդեն կա, բայց նա դեռ կալանավորված չէ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում