Գուչիի հայ դեմքը կրկին Միլանում է, պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը (լուսանկարներ)
Գուչիի հայ դեմքը կրկին Միլանում է, պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը
Արդեն մի քանի օր է Գուչիի հայ դեմքը Արմինե Հարությունյանը կրկին Միլանում է և ակտիվորեն պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը:
Այդ մասին տեղեկացնում է 1tvlive.am-ը:
Մոդելը ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում ու ներկայացնում ցուցադրության նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին:
Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:
Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ:
Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար:
Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմել էր Արմինեն:
Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը:
«Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում:
Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը: Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ:
Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում:
Հաճելի էր լինել այնտեղ, – ասել է երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով»: