Գյումրու աղբարկղերից մեկում հայտնաբերվել է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի
Գյումրու աղբարկղերից մեկում հայտնաբերվել է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի։ Դին հայտնաբերվել է Գյումրու Բուլվարային թաղամասի աղբարկղում։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն տեղեկացրեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, փորձում են հասկանալ երեխայի մահվան պատճառները։
Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան, սակայն ձեռքերն ու ոտքերը կապված են կպչուն ժապավենով։
Աղբյուր՝ Aravot.am