Մամուլ

Գյումրիում քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. մանրամասներ երկրաշարժի հետևանքներից

Գյումրիում քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. մանրամասներ երկրաշարժի հետևանքներից

Հայաստանի Ժամանակով 22:25-ին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնում են երկրաշարժի հետևանքների մասին:

երկրաշարժ

Օգտատեր Հրաչյա Պապինյանը գրում է. Ալավերդի փլուզումներ կան, շենքերից պատեր են փլվել:

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է. Գյումրիում նախնական տեղեկություններով շենք է փլուզվել։ Մարդիկ վախից մինչ այս պահը դրսում են։ Մի շարք գյուղեր հոսանքազրկված են, կա հեռախոսային կապի խնդիր։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․

«Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են»։

Կիսվել