Մամուլ

Բռնություն քարոզողները հատ-հատ բերվելու են պատասխանատվության. Փաշինյանը՝ ՀՅԴ-ին

Բռնություն քարոզողները հատ-հատ բերվելու են պատասխանատվության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ հարցին, որ ՀՅԴ-ականները հայտարարում են բռնությանը մասնակցելու մասին։

«Բանաձև կա չէ՞՝ ազգային  արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, ովքեր ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային աւրժեքների մասին ոչ մի խոսք։

Թալանելիս ոչ մի խոսք, իրենք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած էն ուժի մասին ա, ով ասում ա՝ հանուն ազգային արժեքների ես բռնությում են կիրառել։

Կիսվել