Բռնագանձման է ենթակա 7 մլրդ 236 մլն դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ
Բռնագանձման է ենթակա 7 մլրդ 236 մլն դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր այսօր՝ մարտի 29-ին մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը:
«Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից բռնագանձել 1 մլրդ 434 մլն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել․
«Բռնագանձման է ենթակա նաև 7 մլրդ 236 մլն 775 հազար դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխում»,- նշեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազը: