Բոլորովին բարդույթներ չունեմ. Աննա Հակոբյանը պատրաստ է հրաժարվել վարսահարդարի օգնությունից
Բոլորովին բարդույթներ չունեմ. Աննա Հակոբյանը պատրաստ է հրաժարվել վարսահարդարի օգնությունից: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույցում անդրադարձել է իր վարսահարդարին 20 հազար ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ խոսակցություններին:
«Ես չգիտեմ, թե ինչպես են հաշվել. տարեկան աշխատավարձն է, թե այլ բան. բայց կարող եմ ասել, որ 2019 թ.-ի սեպտեմբերից սկսած իմ ամուսնու պահանջով այցերի ժամանակ ինձ չի ուղեկցում ոչ վարսահարդար, ոչ որևէ այլ օգնական»,-նշել է Աննա Հակոբյանը:
Նա պատմել է, որ դա սկսվել է ԱՄՆ այցից, որտեղ տեղափոխման հետ կապված խնդիր է եղել: Վարչապետի տիկինը չի բացառում, որ վարսավիրի հետ կապված ծախսերն իր ամուսնուն ևս մեծ են թվացել և նա որոշել է վերացնել այդ երևույթը հատկապես այցերի ժամանակ:
«Մեծ բաժինն այցերի ընթացքում է ծախսվում, քանի որ Հայաստանի ներսում փոխադրման կամ կեցության խնդիր չկա»,-նկատել է Ա. Հակոբյանը:
«Այժմ կարող եմ ասել՝ մեծ թվով այցեր ես ունեցել եմ առանց նման մասնագետի օգնության»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ համացանցում ինչ-որ օգտատերեր նման այցերից լուսանկարներ են հրապարակել և գրել, որ տիկինն անխնամ տեսք ունի:
«Բոլորովին բարդույթներ չունեմ. կարող եմ նաև առանց համապատասխան մասնագետի օգնության ներկայանալ: Բայց կարծում եմ, որ դրան կհետևեն այսպիսի խոսակցություններ՝ անխնամ է, արժե՞ այդպես ներկայանալ, երկիր է ներկայացնում և այլն,-ասել է Աննա Հակոբյանը և շարունակել,-Առաջարկում եմ, որ այս հարցում հանրությունը որևէ կոնսենսուսի գա, որովհետև դա ինձ համար ամենաառաջնային հարցերից չէ, ես սիրով գեղեցկանում եմ մասնագետի օգնությամբ և կարող եմ ներկայանալ իմ բնական գեղեցկությամբ թույլ տվեք ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուր՝ shantnews.am