Բերման է ենթարկվել կնոջը փողոցում ծեծի ենթարկած տղամարդը
Բերման է ենթարկվել կնոջը փողոցում ծեծի ենթարկած տղամարդը
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ տղամարդը փողոցում ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ: Bavnews.am-ին ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ տղամարդը փողոցում ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։
Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։ Նախապատրաստվում են նյութեր: