Բաքուն հանդես է եկել Երևանի հետ բանակցությունների մասին հայտարարությամբ
Բաքուն հանդես է եկել Երևանի հետ բանակցությունների մասին հայտարարությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Կողմերը շեշտել են դիվանագիտության եւ բանակցությունների միջոցով այդպիսի լարվածության կարգավորման կարեւորությունը: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը «հավատարիմ է տարածաշրջանում լարվածության կարգավորմանը»:
Նա զրուցակցին տեղեկացրել է, որ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է տարածաշրջան՝ սահմանին լարվածությունն արագ վերացնելու եւ հայկական կողմի հետ բանակցությունների համար»: