Արտաշատում տեսախցիկն արձանագրել է ողբերգական վրաերթի պահը
Արտաշատում տեսախցիկն արձանագրել է ողբերգական վրաերթի պահը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի ենթարկված Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Նորայր Մ-ն։
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հետիոտնը չթույլատրված հատվածով անցնում հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ-ն ՎԱԶ 21120 մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկում հետիոտնին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ս․ Ավագյանի գլխավորությամբ։