Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ Opel-ի 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ճանապարհի ցուցանակն ու մխրճվել խանութի մեջ

Արտակարգ դեպք Երևանում․ Opel-ի 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ճանապարհի ցուցանակն ու մխրճվել խանութի մեջ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:30-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի բնակիչ, 38-ամյա Գարիկ Կյուրեղյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով՝ Գայի պողոտայում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու մխրճվել խանութի մեջ՝ կոտրելով նաև ապակիները:

opel avtovtar

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

opel

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Արման Տիգրանյանը:   Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ:

Կիսվել