Արարատի մարզի Հայանիստ համայնքի ձկնաբուծարանում 58 տոննա ձուկ է անկել
Արարատի մարզի Հայանիստ համայնքի ձկնաբուծարանում 58 տոննա ձուկ է անկել
Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է մշտադիտարկում, արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝
-ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի hիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին.
-չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա.
-ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին.
-չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:
Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Ըստ տնտեսվարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ:
Տնտեսվարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբերյալ: