Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. ով է նորանշանակ նախարարը
Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. ով է նորանշանակ նախարարը
ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,-ասված է հրամանագրում: