Մամուլ

Արայիկ Հարությունյանը նշել է թե երբվանից կվերսկսվեն դասերը

Արայիկ Հարությունյանը նշել է թե երբվանից կվերսկսվեն դասերը

Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հավանաբար երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, դասերն ուսումնական հաստատություններում կվերսկսվեն:

«Ամենօրյա կապի մեջ ենք Առողջապահության նախարարության հետ: Այս պահին, ըստ էության, հատուկ ցուցումներ չունենք՝ դասերը չվերսկսելու համար:

Եթե առաջիկա օրերին ևս ցուցում չունենանք, երկուշաբթիից դասերը կվերսկսենք»,- նշել է նախարարը:

Կիսվել