Մամուլ

Ատամնաբույժը կալանավորին կասկածելի փաթեթ է ցանկացել փոխանցել

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Կիսվել