«Առողջապահության նախարարի մակարդակով խուճապ է տարածվում»
«Առողջապահության նախարարի մակարդակով խուճապ է տարածվում»
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առողջապահության նախարարի մակարդակով խուճապ է տարածվում ու ոչ միանշանակ ընկալվող նենգափոխված, ճշմարտություն:
Ապագան կանխատեսվում է տասնյակ հազարավոր ԴԵՊՔԵՐԻ ակնկալիքով, ինչը ՍՈՒՏ է:
Հունիսի 8-ին ՈՉ ԹԵ ԿՈՒՆԵՆԱՆՔ 12.700 դեպք, այլ Մարտ ամսից հաշվառված դեպքերի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԿԱԶՄԻ 12.700 դեպք, իսկ մենք ԿՈՒՆԵՆԱՆՔ 12.700 դեպքից հանած ապաքինվածների թիվը, որը ինչպես նախարարն է ասում նույն ստատուսում՝ ՀԱԶԱՐԱՎՈՐ անձինք են:
Իրականում.
Դեպքերը 15 օրը մեկ ՉԵՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈւՄ, քանի որ ամեն օր վարակակիրների թիվը գրեթե նույնն է՝ 120-160, ավելին, այսօր եղել է մոտ 80 դեպք:
Հետևաբար չկա ոչ մի կրկնապատկում, այլ կայուն տեմպով վարակը շարունակվում է: Դա նշանակում է վարակի տարածման երկրաչափական պրոգրեսիայի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ:
Համաճարակը ԼՌՎԵԼ Է»: