Մամուլ

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. կինը մահացել է, իսկ 48-ամյա ամուսինը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. կինը մահացել է, իսկ 48-ամյա ամուսինը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին: Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

shtap ognutyun di

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն:

Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխոխոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են նշված վնասվածքները:

Փաստի առթիվ  ոստիկանության  կենտրոնական  բաժնի  հետաքննական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին  պրոռեկտորն է:

Կիսվել