Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք
Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք
Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
Վարչապետը ներկայացրեց Զինված ուժերում կատարված փոփոխությունները։
Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք։
Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։
Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։
Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։
Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք։
Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։
Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։
Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։
Զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային փոխհատուցման չափերը ավելացել են։
Պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները ևս կիրականացվեն ամբողջությամբ պետության հաշվին։
Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով։