Այ սրա համար Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, որպեսզի ճնշում չգործադրի վկաների վրա․ Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ սրա համար Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, որպեսզի չխոչընդոտի արդարադատությանը և ճնշում չգործադրի վկաների վրա։
Թե՞ էլի չհասկացաք։ Իսկ չհասկացող կամ իրենց էշի տեղ դրած յալանչի սազանդարները, մասկվաբադի փնթի մարգոները ու մարգոների համբալ ամուսինները թող օրը երեք անգամ սա նայեն ու վեր ընկնեն իրենց տեղները»:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ոստիկանությունը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ շատ պարզ երևում է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ արել։