Այսօր զոհված Գագիկ Մանուկյանը 3 երեխա ուներ․ մանրամասներ
Այսօր զոհված Գագիկ Մանուկյանը 3 երեխա ուներ․ մանրամասներ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝
Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,
Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,
Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։
Զոհված 4 զինծառայողներից մեկը՝ 1982 թվականի հոկտեմբերի 5-ին ծնված Գագիկ Վարազդատի Մանուկյանը Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ բնակավայրից էր։
Գագիկն ուներ 3 երեխա։ Bavnews.am-ի հետ զրույցում նրա ընկերներից մեզ փոխանցեցին, որ նա հայրենասեր մարդ էր, պարբերաբար մասնակցում էր հայրենիքի պաշտպանությանը, նաև մասնակցել էր 44-օրյա պատերազմին։