Ազատ խոսք

«Այսուհետ բյուջեն գաղտնի են լափելու». Լուսինե Հարոյան

«Այսուհետ բյուջեն գաղտնի են լափելու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Համահայկական Ազգային Համաձայնություն»  կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանը:

«Պարոն պողոսապետը նեղվել է հասարակության դժգոհությունից` կապված իր թիմի աստղաբաշխական պագևավճարների հետ:

Ու «հանճարեղ» որոշում է կայացրել. նոր օրենք ընդունել, որ այսուհետ դա գաղտնի ինֆորմացիա է լինելու և ենթակա չի լինելու հրապարակման:

Այսուհետ բյուջեն գաղտնի են լափելու:

Էս մառազմատիկ մանկամիտը կընդունի ցանկացած աբսուրդ օրենք` իր ողորմելի իշխանությունը երկարաձգելու ու իր տխմար թիմին կաշառելու համար, օրինակ, օրենք, ըստ որի ամսեկան 20 անգամ ինքնապարգևատվելը պարտադիր պայման կլինի յուրաքանչյուր չինովնիկի համար:

Պատկերացնում եք չէ՞, Արցախի հարցում մի փոքր ճնշումների դեպքում էս վախկոտ քաջնազարը ինչ թաքուն բաներ կարող է պայմանավորվել, եթե արդեն չի արել:

Հիշեցնում եմ, սա նույն մարդն է, ով իշխանության եկավ ժողովրդի մանդատով, նույն մարդը, որ ասում էր, թե այսուհետ իշխանության տերը ժողովուրդն է և որոշումները կայացնելու է ժողովուրդը»:

Կիսվել