Ալիևն ու Ռայիսին Աստանայում վիճել են
Ալիևն ու Ռայիսին Աստանայում վիճել են
Լիբանանական kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին, փոխանցում է «Ինֆոտեկա24»-ը:
Հոդվածում ներկայացված են Աստանայում, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժություններն սկսվել են մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս համատեքստում կայքի աղբյուրը, ով Ռայիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջև վեճ է եղել։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին։
Ալիևը նաև կտրուկ է արձագանքել, երբ Ռաիսին պատասխանել է, որ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, պայքարելու ցանկացած ծրագրի դեմ, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պատերազմի համար:
Ալիևը Ռաիսիին մեղադրել է Ադրբեջանին դիմակայելու համար Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։