«ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
«ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«ԱԺ ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար ու սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե ՀՀ-ն ու Արցախն իբր դեմ են խաղաղությանը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, ինչի դրսևորումները տեսնում ենք վերջին ամիսներին ու օրերին:
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող խումբը բավականին կառուցողական աշխատանք է իրականացնում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ու Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցի» մասին որևէ կապ չունեն աշխատանքային խմբի աշխատանքի հետ:
Բայց մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ խմբում՝ ՀՀ շրջափակումը ճեղքելու ուղղությամբ»: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Տեսանյութը ստորև