Ադրբեջանցիները փորձել են փչացնել Բրյունետի շքեղ ելույթը, ինչը չի ստացվել
Ադրբեջանցիները փորձել են փչացնել Բրյունետի շքեղ ելույթը, ինչը չի ստացվել
Լիվերպուլում երեկ մեկնարկեց «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը հանդես եկավ 2-րդ համարի ներքո։
Բրյունետի ելույթը, թերևս լավագույնն էր Եվրատեսիլի 2-րդ փուլի ընթացքում։ Մասնակից 16 երկրներից՝ Հայաստանը ստացավ եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ելույթը հրաշալի էր, բայց ադրբեջանցիները փորձել էին այն խաթարել։
Ըստ տեղեկությունների, Բրյունետի ելույթի այն հատվածում, որտեղ վերջինս պարում էր, լուսավորությունն ու ծխի չափից շատ առկայությունը՝ ստվերում էր մեր մասնակցի ներկայացրած գեղեցիկ համարը։
Եվրատեսիլի այս տարվա շոուի տեխնիկական սպասարկումը վստահված էր նաև ադրբեջանցի մասնագետներին, որոնք փորձել էին արհեստական խոտան ստեղծել։ Բայց միևնույնն է՝ Բրյունետը փայլեց իր ելույթով։
Երգչուհին հաջողությամբ հաղթահարել է երգի կտրուկ անցումները լիրիկական կատարումից ռեչիտատիվ՝ ստեղծագործությունը կատարելով անթերի։