Աշխարհ

Ադրբեջանի ռազմական տեխնիկան մոտեցել է Իրանի սահմանին․ տրվել է «տագնապի» ազդանշան

Ադրբեջանի ռազմական տեխնիկան մոտեցել է Իրանի սահմանին․ տրվել է «տագնապի» ազդանշան

Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների Իրանի քթի տակ սկսել են անցկացնել զորավարժություններ։

Ուշագրավը այն է , որ զորավարժությունները անցկացվում են Ադրբեջանի հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, հենց Իրանի սահմանների մոտ:

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

«Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պլանի համաձայն՝ զորամասերը բերվել են «Տագնապի» ազդանշանի։

Զորավարժություններին ներգրավված ՌՕՈՒ ստո-րաբաժանումները: Հրթիռահրետանային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։

Կազմակերպվել է փոխգործակցություն այլ տիպի զորքերի հետ։

Կիսվել