Ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ ռուս խաղաղապահների շարասյունը շարունակի ճանապարհը
Ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ ռուս խաղաղապահների շարասյունը շարունակի ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում սկանդալային իրավիճակ է տեղի ունեցել։ Նախօրեին 17։15-ին, ադրբեջանական բանակի հսկիչ անցագրային կետով ցանկացել են անցնել ռուս խաղաղապահներ՝ շարասյունով, որի կազմում եղել է 1 БТР 82А եւ երեք «Ուրալ» մեքենա։
Նրանք մեկնելիս են եղել Աղդամից դեպի Աղդեր (Մարտակերտ):
Նախնական զննության ընթացքում մեքենաներից մեկի մեջից, անկողնային ներքնակների արանքում հայտնաբերվել է հին Կալաշնիկովի АКМ ինքնաձիգ։
Ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որպեսզի ռուս խաղաղապահների շարասյունը շարունակի ճանապարհն ու շարասյանը հետ է դարձրել։