Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրագծերը
Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրագծերը
Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ Սյունիք այցելած դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։
Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և այն, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ, կիսով չափ աշխատեցնել»,- ասել է Սանոսյանը։
Նրա խոսքով` սա ակնհայտ վկայում է, որ Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։