Քաղաքապետարանը 5 ձնամաքրման մեքենայի դիմաց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տվել է շին. թույլտվություն․ Թեհմինա Վարդանյան

Քաղաքապետարանը 5 ձնամաքրման մեքենայի դիմաց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տվել է շին. թույլտվություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լույս» խմբակցության Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Եվս 5 «Կամազների» ոդիսականը

Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։

Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։

Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնա՞յք։ Սա համապատասխանու՞մ է իրականությանը։

4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը = 5 ձնամաքրման մեքենա։

Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շին. թույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգազումները ցույց տվեցին, որ պետք չէվստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։

Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները»։