«Փյունիկն» ու «Արարատը» հանդես են եկել հայտարարությամբ՝ ֆուտբոլիստ եղբայրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Փյունիկն» ու «Արարատը» հանդես են եկել հայտարարությամբ՝ ֆուտբոլիստ եղբայրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երևանի «Արարատը» և «Փյունիկը» հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ ՝ իրենց ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

««Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատ»-ի ֆուտբոլիստ:

Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը:

«Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ: «Փյունիկ» ակումբն էլ հայտարարել է, որ միջադեպին ակումբից մասնակից է եղել միայն մեկ ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են, նրանք հայհոյել և պոկել են ոստիկանների ուսադիրները։