Փաշինյանը վերջին զանգ է կազմակերպել կառավարական ամառանոցում՝ սահմանապահ 23 գյուղերի շրջանավարտների համար

Փաշինյանը վերջին զանգ է կազմակերպել կառավարական ամառանոցում՝ սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների համար։

Փաշինյանը շրջանավարտների հետ «սելֆի» է արել։ Ամառանոցում բեմ է տեղադրվել, կազմակերպվել է համերգ, որին մասնակցում էին հայ երգիչ-երգչուհիներ, նրանց համար տոնական համերգ, երգ ու պար է կազմակերպել։

Իսկ թե ինչպես է ընթանում տոնական երեկոն, ցանկացողները կարող են հետևել վարչապետի Ֆեյսբուքյան էջում ընթացող ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 24-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգը»։

Հիշեցնենք՝ անցած տարի Փաշինյանը նման անակնկալ ևս պատրաստել էր շրջանավարտների համար։